“Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում” Հասարակական Կազմակերպությունը այսօր ՝ 27.12.2019թ, իրականացրեց բարեգործական համերգ

“Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում” Հասարակական Կազմակերպությունը այսօր ՝ 27.12.2019թ, իրականացրեց բարեգործական համերգ, բաժանեց ամանորյա նվերներ, փոխանցեց դրամական օգնություններ։ Հիշեցնենք ,որ այս ամենը կարողանում ենք իրականացնել տարբեր բարի մարդկանց աջակցությամբ, եթե ունեք հնարավորություն աջակցեք մեզ և միասին աջակցենք անապահով ընտանիքներում ապրող մանուկներին։ Մենք չենք ուզում,որ Հայ ազգի մեծ ընտանիքում, անչափահաս երեխաները սոված մնան, շոր չունենան, եկեք բոլորովս լինենք աջակից այդպիսի մանուկներին, կատարեք Ձեր փոխանցումը և նվիրատվությունը, եկեք և ինքներդ օգնեք որևիցե ընտանիքի։ Հարգանքներով՝ Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում” Հասարակական Կազմակերպություն։