«Էլ չեմ դիմանում…». առաջինկարգի հաշմանդամ, նախկին զինծառայող Դավիթը դիմում է հանրությանը

Առաջին կարգի հաշմանդամ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Arlur.am-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ պայքարելու է մինչև վերջ և փորձելու է վերականգնել իր առողջ լինելու իրավունքը: Դավիթ Հակոբյանը նշում է, որ հաշմանդամ է դարձել բժիշկների մեղքով:

«Էլ չեմ դիմանում, ես էլ ուզում եմ նորմալ ապրել»,-ն շում է Դավիթ Հակոբյանը:

Դավիթը ֆեյսբուքի ուղիղ եթերով դիմել է հանրությանը: Նա ակնկալում է բուժում արտերկրում: Իննը տարի առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր կազմակերպել Դավիթի բուժման խնդիրը և չի կատարել խոստումը:

Դավիթ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրան տեղաշարժվելու համար սայլակ է հարկավոր:

Մանրամասները՝ տեսանյութում: