“Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման տղաները այցելել էին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղ:

Այսօր “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման տղաները այցելել էին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղ:Նրանք մասնակցեցին Ռաֆիկ Հակոբյանի հուշաքարի բացման արարողությանը։ “Դիրքապահ”-ի տղաները իրենց երախտիքի խոսքն ուղղեցին որդեկորույս մայրերին և իրենց խոնհարումը փոխանցեցին հերոսի ծնողներին։

Ապրիլյան պատերազմի մասնակից և “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանն իր խոսքում նշեց ” բոլոր որդեկորույս մայրերն ու հայրերը, մեր մայրերն ու հայրերն են, լինելով ապրիլյան պատերազմի մասնակիցներ,այսօր եկել ենք Կարմրաշեն գյուղ,որ մեր խոնարհումը փոխանցենք ձեզ բոլորիդ:

Որպես պատերազմի մասնակիցներ’մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք զգում այդ պատերազմում զոհված մեր հերոս ընկերների սխրանքը շարունակելու և նրանց հիշատակը միշտ վառ պահելու գործում։ Շնորհակալ ենք, որ մեզ այդպիսի քաջ մարտական ընկերներ էիք տվել,ովքեր մեզանից ավելի հերոս գտնվեցին ու անմահացան հանուն հայրենիքի։

Ցանկանում ենք ձեզ մեր ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել և փոխանցել մեր խոնարհումը բոլոր որդեկորույս մայրերին և հայրերին։
“Դիրքապահ”-ի տղաները մեկ առ մեկ մոտեցան,գրկեցին զոհված տղաների մայրերին’որպես իրենց մայրեր։ Այսպիսի ծրագրերը կարևորվում են, և մեր միավորումն իր ապագա ծրագրերում կփորձի այցելել բոլոր զոհված հերոսների ընտանիքներին, անձամբ ճանաչել հերոսների հերոս ծնողներին։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան աջակցել մեր հասարակական կազմակերպությանը, լինել մեր կողքին, կարող են մեր էջով կապվել մեզ հետ։ Հարգանքներով’ “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում։