Մեր մասին

Միավորելով քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ մենք ուզում ենք սատար լինել
մեկս մյուսին, մեր զոհված ընկերների հարազատներին, ուզում ենք ուս ուսի տված
կերտել այն արժանապատիվ ապագան, որի մասին երազում էինք, երբ կանգնած էինք
խրամատում։ Մենք բարձրաձայնելու ենք հիվանդ և վիրավոր զինծառայողների, ինչպես
նաև ազատամարտիկների խնդիրների մասին, հիվանդ ու հաշմանդամ երեխաների
մասին, օգնության կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին։ Մեր նպատակն է
միավորել սփյուռքի հայերին և Հայաստանում ապրող հայրենակիցներին։ Ստեղծել
կամուրջ որով մեկը մյուսին կկարողանա օգնել, օգնել հաղթահարել բոլոր
դժվարություները միասին։ Ինչով կկարողանանք, սատարելու ենք մեր զոհված
ընկերների հարազատներին։ Մենք բոլորս աշխատում ենք մի նպատակի համար, որ ոչ
մի մայր իր որդու կորուստը չզգա, չզգա իրեն անտեսված, որ ոչ մի երեխա չդադարի
ժպտալ հաղթահարի կյանքի տրված փորձությունը, որ ոչ մի ազատամարտիկ իրեն
անտեսված չզգա, չէ՞ որ մենք ենք պատասխանատու բոլորի համար: Այսպիսով լինենք
միասնական ու մեկս մյուսին թիկունք լինենք, որպեսզի լինենք հզոր հայրենիք։

Նորություններ

“Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում” Հասարակական Կազմակերպությունը այսօր ՝ 27.12.2019թ, իրականացրեց բարեգործական համերգ

"Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում" Հասարակական Կազմակերպությունը այսօր ՝ 27.12.2019թ, իրականացրեց բարեգործական համերգ, բաժանեց ամանորյա նվերներ, փոխանցեց դրամական օգնություններ։ Հիշեցնենք ,որ այս ամենը կարողանում ենք իրականացնել տարբեր բարի մարդկանց աջակցությամբ,

«Պայմանագրային նախկին զինծառայողի առողջական վիճակը վատ է, նա արդեն տնից չի կարողանում դուրս գալ». Մանուել Մանուկյան

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը և հ/կ-ի որոշ ներկայացուցիչներ օրերս այցելել են պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Դավիթ Հակոբյանը  հացադուլ էր

Այդ 18քմ․ տարածքում այնքան ջերմություն ու սեր կար։Ընտանիք որը արժանի է հարգանքի։

https://www.facebook.com/Dirqapah/videos/486269755356640/

«Էլ չեմ դիմանում…». առաջինկարգի հաշմանդամ, նախկին զինծառայող Դավիթը դիմում է հանրությանը

Առաջին կարգի հաշմանդամ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Arlur.am-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ պայքարելու է մինչև վերջ և փորձելու է վերականգնել իր առողջ լինելու իրավունքը: Դավիթ

Երևան համայնքի բնակարան չունեցող (18 քմ․ ժամանակավոր կացարանում բնակվող) զինհաշմանդամը ունի բոլորիս օգնության կարիքը։

Երևան համայնքի բնակարան չունեցող (18 քմ․ ժամանակավոր կացարանում բնակվող) զինհաշմանդամը ունի բոլորիս օգնության կարիքը։ Նրա խնամքին են նաև եղբոր ընտանիքը,որոնք բնակարանի այրվելուց հետո տեղափոխվել են զինհաշմանդամ հորեղբոր բնակարան։ Այժմ 7

Ի՞նչպես է թոշակառու տատիկը իր խնամքին մնացած երեք անչափահաս թոռնիկների մասին հոգ տանում։ Ի՞նչպես է հոգում տան մնացած խնդիրների մասին միայնակ․․․ Այս ամենի մասին դիտեք տեսանյութում։

Ի՞նչպես է թոշակառու տատիկը իր խնամքին մնացած երեք անչափահաս թոռնիկների մասին հոգ տանում։ Ի՞նչպես է հոգում տան մնացած խնդիրների մասին միայնակ․․․ Այս ամենի մասին դիտեք տեսանյութում։ https://youtu.be/_oHrQlS_GkI

“Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման տղաները այցելել էին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղ:

Այսօր "Դիրքապահ"քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման տղաները այցելել էին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղ:Նրանք մասնակցեցին Ռաֆիկ Հակոբյանի հուշաքարի բացման արարողությանը։ "Դիրքապահ"-ի տղաները իրենց երախտիքի խոսքն ուղղեցին որդեկորույս մայրերին և իրենց խոնհարումը փոխանցեցին